Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը Պերական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ։

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին։  1988-1993 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտացումով։ Ունի տնտեսագետի որակավորում։ 

1993-1994 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության առաջին տարածքային բաժնի, այնուհետև՝ հատուկ բաժնի պետական հարկային տեսուչ։ 1994-1995 թթ. եղել է Երևանի Թիվ 1 տարածքային հարկային տեսչության (բաղկացած՝ Երևանի Խորհրդային, Արաբկիր և Շահումյան տեսչություններից) ինֆորմացիայի բաժնի պետական հարկային տեսուչ, այնուհետև՝ Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հաշվետվությունների ընդունման և ինֆորմացիայի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ։

1995-1999 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետական հարկային տեսուչ։ 1999-2000 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետ, 2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸում՝ որպես հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, այնուհետև՝ ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար։ 2006-2016 թթ. աշխատել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար։ 2016-2018 թթ. եղել է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում։ 

Հարկային արձակուրդների  տրամադրման թեման կարող է քննարկվել՝ ելնելով իրավիճակի զարգացումներից․ Դավիթ Անանյան

Հարկային արձակուրդների տրամադրման թեման կարող է քննարկվել՝ ելնելով իրավիճակի զարգացումներից․ Դավիթ Անանյան

Պետությունը չի պատրաստվում տնտեսավարողների հարկերի կասեցում կամ չեղարկում անել, սակայն կախված իրավիճակից՝ չի բացառում հարկային արձակուրդի հնարավորությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցին ի պատասխան ասաց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել  նաև չեն գեներացրել  հարկման օբյեկտներ, հետևաբար չեն գեներացրել հարկային պարտավորություններ, եթե հարցին այդ տեսանկյունից նայենք։ Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ»,-ասաց Անանյանը։ Նա նշեց, որ ասվածի վառ ապացույցը ԱԺ-ում ապրիլի 22-ին Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումն էր։  «Ոչինչ բացառել պետք չէ, բայց հարկային արձակուրդների թեման կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք կստանա»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը:
15:04 - 23 ապրիլի, 2020
Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան

Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան

Երեկ Աժ-ի կողմից ընդունվեց Միքայլե Մելքումյանի և կառավարության  կողմից մշակված օրնքի նախագիծը, որով  հարկային պարտավորությւոնների չկատարման համար ուշացած օրերի համար սահմանված  0,075 տույժը սահմանվեց 0․4 տոկոս։Կիսով չափ նվազեցվեց ույժի գումարը։  Ինչպես նաև գույքի արգելանք կիրառման պարագայում 500․000 դրամի շեմը բարձրացվեց 3 անգամ և  սահմանվեց  3․5 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա ներկայացրեց նախագծի դրույթները, ըստ որոնց՝ « ՊԵԿ իրավապահ գործոռությունների իրականացման շրջանակներում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված է մի շեմ՝ 200․00 դրամ, որը գերազանցելու պարագայում չկատարված հարկային պարտավորությունը հարուցում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ։ Նույն օրենսգրքի 430-րդ հոդվածով սահմանված է գույքի արգելանքի համար շեմ՝ 500․00 դրամ։ Այլ կերպ ասած, եթե հարկ վճարողը ունի չկատարած հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200․000 դրամը, ապա տվյալ պարտավորության նկատմամբ չի հարուցվում վարչական վարույթ։ Եվ եթե  պարտավորությունը  չի գերազանգում 500․00 դրամը, ապա  գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում»,- ասաց ՊԵԿ նախագահը։  Նա վստահեցրեց, որ մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ։ Ինչպես նաև չեն իրականացվելու գույքի արգելանքի գործառույթներ։ «Սրա հետ միասին, եթե մենք վերլուծենք հարկային պարտավորությունը սահմանված ժամկետում չմարելու  յուրաքանչյուր օրվա համար տույժի դրույքաչափի իջեցման դրույթը, ապա կստացվի հետևյալը՝ 0․075 դրույքաչափի դեպքում կազմում է 27․7 տոկոս տարեկան տոկոսադրույք։ 0․4 տոկոսի պարագայում մեկ տարվա հաշվարկով ստացվում է՝ 14․6 տոկոս։ Եթե համադրենք այս երկու իրավական դրույթների փոփոխությունները, ապա մենք ըստ էության մեր հարկ վճարողներին վարկավորման նոր  գործիք ենք առաջադրում։ Ըստ էության, մինչև 1․5 միլիոն դրամ չվճարված հարկային պարտավորությւոն ունեցող անձիք ստանում են տարեկան 14․6 տոկոսադրույքով և չակերտներում ասած վարկային գծի նման մի հնարավորություն, որի պարագայում այլ տուգանային սանկցիաներչեն իրականացվում»,- հավելեց Անանյանը։ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշեց, որ նախագիծը  տարածվելու է ապրլի 21-ից ծագած իրավահարաբերությունների վրա։  Նա հավելեց, որ ավտոմատացված համակարգում դեռ ավելացումներ չեն արվել և դրանք կարվեն եկող մեկ  ամսվա ընթացքում։
14:07 - 23 ապրիլի, 2020
Ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են կեղծիքի, որ դառնան կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված  միջոցառման շահառու. ՊԵԿ նախագահ

Ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են կեղծիքի, որ դառնան կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված միջոցառման շահառու. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ուղերձ է հղել՝ «Հարգելի հայրենակիցնե՛ր,  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ  եմ, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում հարկ վճարողների (տնտեսավարողների) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև հաջողվել է ձևավորել գործընկերային հարաբերություններ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ ունենք, հետևաբար հստակ է մեր մտադրությունն ու պատրաստակամությունը՝ խորացնելու ստեղծված փոխվստահությունը։  Համաճարակի տարածմամբ և երկրում արտակարգ դրության պայմաններում բոլորս ենթարկվում ենք բազմաթիվ փորձությունների, ինչի արդյունքում նկատվում են վարքագծային դրսևորումներ, որոնք այլ՝ համեմատաբար խաղաղ ու կանխատեսելի ժամանակ չեն եղել, կամ չեն արտահայտվել։ Հասկանալի է, որ ներկա ժամանակահատվածում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում տնտեսավարողների առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք որոշ դեպքերում տնտեսավարողների տեսանկյունից թվում են անլուծելի՝ ապագան վերլուծելու համար պատշաճ տեղեկատվության անհասանելիության, կամ պարզապես այդ տեղեկատվության անկանխատեսելիության պատճառով։  Մենք պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ու մակարդակներում, ինչպես նաև հետևողականորեն գնահատում ենք  տնտեսավարողների գործունեությունն ու վարքագիծը, քանի որ մտահոգված ենք տնտեսավարողների գործունեության արդյունավետությամբ՝ հստակ գիտակցելով, որ հենց այդ ստեղծված արդյունքներից է կախված մեր պետության առջև դրված խնդիրների իրագործումը։ Այնուամենայնիվ, պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաև առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերևույթ կեղծիքի, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու, կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները։ Այսպիսով, կրկին վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործիքակազմն առավել քան բավարար է նման վարքագիծը հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Հիշեցնում եմ, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բնականոն  կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային և մաքսային հսկողություն։  Հարգելի հայրենակիցնե՛ր, հաշվի առնելով վերոգրյալը, կրկին հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։ Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակի տարածման հետևանքով  տիրող  ծանր  իրավիճակն ու դրանից բխող անխուսափելի հետևանքները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, ձգտելով ամուր պահպանել ձեռք բերված սերտ համագործակցությունն ու փոխվստահությունը, պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ և ինքնուրույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքելու, գանձման վարույթներ և արգելանքներ չկիրառելու, ինչպես նաև օրենքով վերապահված այլ  գործիքներ օգտագործելու  միջոցով»։ 
13:32 - 14 ապրիլի, 2020
Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Էկոնոմիկայի Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը։ «3-րդ միջոցառումը նախատեսված է փոքր բիզնեսի համար։ Դիմումները եղել են 457 անցած անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Սրանց զգալի քանակը՝ ավելի քան 257 -ը,  եղել են ոլորտին չհամապատասխանող չափանիշներով ներկայացված դիմումներ։ Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում վարկավորման նպատակով»,- նշեց նա։ Ըստ նախարարի՝ դատելով դիմումների քանակից, որոնք ընթացքի մեջ են, շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի։ Փոքր բիզնեսին ավելի քան 1 միլիարդ դրամ հասանելի վարկային միջոցներ կտրամադրվեն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ խոսեց 5-րդ միջոցառման մասին։ Նա նշեց, որ այս միջոցառման շահառու են այն գործատու կազմակերպությունները և ԱՁ-ները,  որոնք 2020 թ․ հունվար և փետրվար ամիսներին ունեցել են 2-ից 50 աշխատակից, և ներկայացված եկամտային հարկի հաշվարկի հիման վրա՝ մարտ ամսվա ցուցանիշները առնվազն հավասար են հունվար և փետրվար ամիսների աշխատակիցների թվի և վարձատրությանն ուղղվող միջոցների առումով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը և աշխատակիցների թիվը չեն նվազել։ «Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, մարտ ամսվա եկամտային հաշվարկ ներկայացրածների թիվը շուրջ 30 տոկոս է։ Այդ հաշվարկների հիման վրա՝ 9725 շահառուներին ավտոմատ ուղարկվել է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։ Ստացված ծանուցման հիման վրա՝ դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388։ Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, 5207 շահառու ստացել է գումարները՝ ընդհանուր 787․9 միլիոն դրամ»,- նշեց նա։ 
13:44 - 13 ապրիլի, 2020
136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|

136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|

panarmenian.net: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ Կառավարությունը կաջակցի 2020-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին, հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է գործունեությունը պատշաճ կերպով փաստաթղթավորածներին։ Ծրագրի շրջանակում թիրախավորվել է 3 խումբ․ առաջին խմբում նրանք են, ովքեր 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրորդում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզանձինք, որոնք հարկային օրենսգրքով ինքնազբաղված են եղել։ Երրորդ խմբում ընդգրկված են անձինք, որոնք ինքնազբաղված չեն, 2020-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկության սուբյեկտ հանդիսանալու հայտ և 2019-ին չեն եղել անհատ ձեռնարկատեր։ Անանյանի խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը մոտ 6000է, նրանք կստանան միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված ծառայությունների դիմաց՝ իրացումից հասույթի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136,000 դրամ)։ Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նաև այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատեր, բայց անհատ ձեռնարկատեր չեն, և այն անձինք, որոնք ապրիլի 1-ի դրությամբ ներկայացրել են ՀԴՄ մեքենայի հայտ, բայց ապրիլի 1-ի դրությամբ դեռ այն չեն ստացել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք արձանագրել են առևտուրը ՀԴՄ կտրոններով, ավելի շատ աջակցություն կստանան։ Կառավարությունը նաև բացառել է ընդունված 10 ծրագրով կրկնակի աջացություն ստանալու հավանականությունը։ Ավելի վաղ գործադիրն ընդունել էր աջակցության 9 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները վերացնելու համար։
12:48 - 09 ապրիլի, 2020
Վարչապետը ՊԵԿ-ի առաջ խնդիր դրեց ուշադրության կենտրոնում պահել ՀԴՄ-ների տրամադրման հարցը |armenpress.am|

Վարչապետը ՊԵԿ-ի առաջ խնդիր դրեց ուշադրության կենտրոնում պահել ՀԴՄ-ների տրամադրման հարցը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում 5 մլրդ դրամով կգերակատարի հարկային եկամուտները։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս առումով վարչապետը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրեց հարկային կարգապահության կարևորության վրա։ «Այսօր շատ սոցիալական, տնտեսական աջակցության խնդիրների մասին են խոսում։ Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ ու այդ եկամուտները պետք է ունենա հարկային համակարգի միջոցով։ Շատ է ասվում՝ մարդիկ չեն աշխատում, իրենցից հարկ եք ուզում։ Չաշխատող, շրջանառության բացակայության, շահույթի բացակայության պարագայում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձեւավորված պարտավորություն, սա շատ կարեւոր է արձանագրել»,-  ասաց վարչապետը։ Դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ վարչապետն ասաց, որ մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ է ստանում, որ տնտեսավարողները սկսել են կիրառել ՀԴՄ չտալու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի: «Հիմա հակառակը՝ ճգնաժամային իրավիճակ է, և, այո՛, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները։ Հիմա շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերը շատ ավելի քիչ են։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի ու խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետև որևէ արդարացում չկա դրան։ Մանավանդ այսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ ճգնաժամային պայմաններում նման երևույթներ լինեն հարկային կարգապահության ուղղությամբ: Նա ընդգծեց՝ եթե բոլոր մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ ու ռեժիմով, ՊԵԿ-ը պետք է կրկնակի և եռակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպես էլ ընկալել են իրենց այսօրվա թե՛ աշխատանքային ամենօրյա գործառույթների իրականացումը, թե՛ այն մարտահրավերը, որը նետված է կոմիտեին: «Հետևաբար, մենք հայտարարել ենք նաև հանրությանը՝ ՊԵԿ-ն աշխատում է ամբողջ ծավալով։ Բոլոր գործառույթներն իրականացվում են։ Հսկողական գործառույթներ իրականացնող հիմնական 2 վարչությունները՝ ընթացիկ հարկային հսկողության վարչությունը և հետաքննության և օպերատիվ հսկողության վարչությունը, ամբողջ ծավալով իրականացնում են իրենց գործառույթները՝ նաև զուգահեռ իրականացնելով պարետի որոշմամբ ամրագրված այն հսկողական գործառույթները, որոնք պետք է գործունեության տեսակների արգելքի հետ կապված պարտադիր կերպով իրականացվեն»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին ուղերձի համար, որովհետև նրա ուղերձը հարկային վարչարարության տեսանկյունից թե՛ հարկ վճարողների, թե՛ հարկային վարչարարություն իրականացնողների մոտ կառաջացնի նոր մոտիվացիա։
13:02 - 26 մարտի, 2020
Պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք․ Դավիթ Անանյան

Պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք․ Դավիթ Անանյան

ՊԵԿ-ն աշխատելու է բնականոն ռեժիմով, իրականացնելու է իր գործառույթները ամբողջ ծավալով, հարկ վճարողներին էլ հորդորել ենք, որ ստեղծված գործընկերային հարաբերությունները պահպանեն նույն բարձունքի ու արդյունավետության վրա։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նշեց, որ պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարեն՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի, կամ գումարային առումով գրեթե 40-45 մլրդ։ Բայց սա, Անանյանի խոսքով, տարեսկզբից թափ առած արդյունքն է, կամ նախորդ տարվանից եկող իներցիան, եւ մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների արդյունքներն են արձագարում, հետեւաբար տարեսկզբից ունեցած աճի տեմպը մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ ապագան շատ առումներով անկանխատեսելի է, եւ անհայտներն ու փոփոխական ցուցանիշներն այնքան շատ են, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ինչպիսիսն կլինեն տնտեսության ցուցանիշները, ինչպիսի պատկեր կունենանք հարկաբյուջետային քաղաքականության ու պետբյուջեի հարկային եկամուտների առումով։ Այդուհանդերձ, Անանյանը վստահեցրեց, որ հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ․ «Մի քանի փուլեր են լինելու, որոնց մասին արդեն խոսվել է։ Վարչապետն ավելի գլոբալ խնդիր է առաջ քաշել, որ երեկվա աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք համաշխարհային մակարդակով տնտեսական կոլապսի ենք ականատես լինելու, այսօր այդ խնդիրը լոկալիզացնել ու խոսել ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է։ Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք, կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները»։ Ասուլիսի ժամանակ Անանյանը հայտնեց, որ ապրանքաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետեւ այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում։ Իսկ ահա առեւտրի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ կա։ Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1,5 մլն ՀԴՄ։ Եղել են անկումներ, վերելքներ, էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, Անանյանի կարծիքով՝ դրանք դեռ առջեւում են։
18:02 - 19 մարտի, 2020
Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից. Միքայել Զոլյան |factor.am|

factor.am: ԱԺ-ում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՀԿ-ների համար պարտադիր պայման սահմանել հաշվետվություն ներկայացնելը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց նախագիծը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ հետագայում օրենքը կարող է օգտագործվել ՀԿ-ների դեմ։ «Որոշակի անհանգստություն կա ՀԿ-ների դաշտում, դա ինձ համար հասկանալի է, քանի որ տարիներով Հայաստանում ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանությունների կողմից, և նաև այլ երկրներում նման կարգավորումները կարող են օգտագործվել ՀԿ-ների դեմ։ Ո՞ր խնդիրն ենք մենք փորձում լուծել սրանով, ու արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ 5 տարի հետո այլ իշխանություն կարող է այս օրենքը օգտագործել ՀԿ-ների դեմ»,- ասաց պատգամավորը։ Դավիթ Անանյանը նշեց, որ գերագույն նպատակը հանրության իրազեկվածությունն ու ընդհանուր հաշվետվողականությունը պահպանելն է. «Հաջորդ իշխանությունները, չեմ կարծում, որ միայն այս օրենքի վրա կսևեռվեն: Նայած, թե ինչ մտքի թռիչք կունենան: Կարող է՝ ուզեն Սահմանադրություն փոխել»։
14:15 - 06 մարտի, 2020