Արգենտինան՝ 2022թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն
21:55 - 18 դեկտեմբերի, 2022

Արգենտինան՝ 2022թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն

Ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Այսօր եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ 

Լարված, խիստ դրամատիկ խաղում Արգենտինացիները կարողացան հաղթել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։

Հանդիպման հաշիվը բացեց Լիոնել Մեսսին 23-րդ րոպեին՝ կատարյալ կերպով իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այս գոլով Արգենտինայի հավաքականի ավագը խփեց իր 6-րդ գոլը ԱԱ-2022-ի ընթացքում:

Ապա 36-րդ րոպեին Արգենտինայի առավելությունը մեծացրեց Անխել դի Մարիան։ Այս գոլից հետո Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դեշամը խաղադաշտից դուրս հանեց Ժիրուին ու Դեմբելեին։ Թիմերը 2։0 հաշվով գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղաղկեսում Դեշամը դարձյալ կտրուկ փոփոխության անցավ՝ դաշտից հանելով Էրնանդեսին ու Գրիզմանին։

80-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց Ֆրանսիայի հավաքականը, որը իրացրեց Կիլիան Մբապեն ու կրճատեց հաշվի տարբերությունը։ Ընդամենը մեկ րոպե անց Մբապեն իր հաշվին դուբլ ձևակերպեց ու հավասարեցրեց հաշիվը։ Այս գոլը ճակատագրական էր ոչ միայն Ֆրանիսայի, այլև Մբապեի համար, քանի որ սա ԱԱ-2022-ում նրա 7-րդ գոլն էր, և նա դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։

Ավելացված ժամանակի 109-րդ րոպեին Մեսսին դարձյալ գոլի հեղինակ դարձավ և այս առաջնությունում խփած գոլերի քանակով հավասարվեց Մբապեին ու առաջ մղեց իր թիմին․ հաշիվը դարձավ 3։2՝ հօգուտ արգենտինացիների։

Սակայն, 118-րդ րոպեին Կիլիան Մբապեն հեթ-տրիկ ձևակերպեց իր հաշվին՝ 8 գոլով դառնալով առաջնության գլխավոր ռմբարկուն․ հաղթանակի հույս նշմարվեց Ֆրանսիայի համար։

Խաղի ավելացված ժամանակը ևս ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3, ու թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարով։

11 մետրանոց հարվածաշարն ավարտվեց Արգենտինա (4) 3 - 3 (2) Ֆրանսիա հաշվով։

Խաղի լավագույն խաղացող հռչակվեց Լիոնել Մեսսին։

2022թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է (Արգենտինա), լավագույն ռմբարկուն՝ Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը՝ Էնցո Ֆերնանդեսը (Արգենտինա), լավագույն դարպասապահը՝ Էմիլիանո Մարտինեսը (Արգենտինա)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել