Հայտնի է ԱԱ-ի եզրափակիչ խաղի մրցավարը
 |shantnews.am|
10:27 - 16 դեկտեմբերի, 2022

Հայտնի է ԱԱ-ի եզրափակիչ խաղի մրցավարը |shantnews.am|

shantnews.am: Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ աշխարհի առաջնության վճռական խաղը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը։ Նրան կօգնեն Պավել Սոկոլնիսկին և Տոմաշ Լիստկևիչը։

Ավելի վաղ Մարցինյակը սպասարկել է այս թիմերի մասնակցությամբ խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա-Դանիա (2-1) և 1/8 եզրափակչի Արգենտինա-Ավստրալիա (2-1) հանդիպումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել