ԱԱ-2022. եզրափակիչի և երրորդ տեղի համար խաղի ժամանակացույցը |sport.news.am|
09:57 - 15 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. եզրափակիչի և երրորդ տեղի համար խաղի ժամանակացույցը |sport.news.am|

sport.news.am: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մնաց երկու հանդիպում։ Դեկտեմբերի 17-ին բրոնզե մեդալները կվիճարկեն 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան ու Մարոկկոն, որը ԱԱ-ի մեդալների համար պայքարող առաջին աֆրիկյան և արաբական թիմն է։

Չեմպիոնի տիտղոսը դեկտեմբերի 18-ին կվիճարկեն աշխարհի կրկնակի չեմպիոններ Արգենտինան ու Ֆրանսիան։

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արգենտինան Խորվաթիային հաղթել է 3:0 հաշվով, Ֆրանսիան Մարոկկոյին պարտության է մատնել 2:0 հաշվով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել