Ոստիկանությունը պահանջում է տուգանել զոհերի ծնողներին, որոնց Եռաբլուրից ուժով բերման էր ենթարկել 
 |civilnet.am|
15:45 - 25 նոյեմբերի, 2022

Ոստիկանությունը պահանջում է տուգանել զոհերի ծնողներին, որոնց Եռաբլուրից ուժով բերման էր ենթարկել |civilnet.am|

civilnet.am: Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի երկու տասնյակից ավելի ծնողների ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել։ Նույն ծնողներից շատերին 2022-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, ոստիկանները ուժի կիրառմամբ հեռացրել էին Եռաբլուրից։

Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանությունը բերման էր ենթարկել զոհերի ծնողների։ Նրանցից ոմանց նկատմամբ ոստիկանները կիրառել էին բիրտ ուժ։ Ծնողները գիշերվանից ժամանել էին զինվորական պանթեոն, որպեսզի թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ զոհված զինծառայողների գերեզմաններին։ Ոստիկանները նախքան վարչապետի ժամանելը ծնողներին բերման էին ենթարկել։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործերը դատարան են ուղարկվել այս ամսվա ընթացքում։ Ոստիկանությունը դատարանից պահանջել է ծնողներին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այս արարքի համար նախատեսված է 50 հազար դրամ տուգանք։

Ոստիկանության հայցերը՝ վարչական դատարանում

Ոստիկանների գործողություններից հետո քրեական գործ էր հարուցվել ու երկու տասնյակ ծնողներ տուժող էին ճանաչվել։ Փաստորեն նրանց գերակշիռ մեծամասնությանը ոստիկանությունը պահանջում է տուգանել։

Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել, որպեսզի վարչական դատարանում ոստիկանության հայցերով հարուցված վարույթները կասեցվեն։

Եռաբլուրի միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվեց ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել