ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։
Նշվում է, որ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։
«Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։
Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։
Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։
2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)