factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացած ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Լավ լուրեր։ Հուսադրող է տեսնել նախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին ներգրավված ուղիղ բանակցություններում։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որն առանցքային է Հարավային Կովկասի կայունության ու բարգավաճման համար և ողջունում է այս ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը»,- գրել է Կոլոմինան։
comment.count (0)