Տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից է. Միրզոյան |armenpress.am|
16:50 - 03 նոյեմբերի, 2022

Տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից է. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս: Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և շատ կարևոր մաս է՝ համապարփակ կարգավորման»,-ասաց ԱԳ նախարարը:

Այս հարցով բոլոր մանրամասների համար նա հորդորեց դիմել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

«Սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին հանդիպումներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով որ անցնում ե»,-ասաց Միրզոյանը:

Իսկ մնացած դետալները, ըստ նախարարի, դեռ քննարկվում են: «Կարող եմ արձանագրել հայկական կողմի կառուցողականությունն այստեղ ևս, ու պետք է արձանագրեմ նաև ադրբեջանական և հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել