Խոշոր վթար Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են
 |shantnews.am|
12:04 - 26 հոկտեմբերի, 2022

Խոշոր վթար Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են |shantnews.am|

shantnews.am: Բաքվում վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հեղեղվել են փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլայի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել Բաքվի ջրմուղի վարչության և Յասամալի շրջանի Ջրմուղ կոյուղու վարչության վթարային բրիգադներն ու հատուկ տեխնիկան:

«Վթարը մասամբ առանց ջրի է թողել Բաքվի Յասամալի և Սաբաիլի շրջանները», - գրել է նա սոցիալական ցանցերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել