Ադրբեջանն ավելացնում է 2023թ․ պաշտպանության ու անվտանգության բյուջեն
 |factor.am|
15:32 - 25 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանն ավելացնում է 2023թ․ պաշտպանության ու անվտանգության բյուջեն |factor.am|

factor.am: Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու են 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (ներկա փոխարժեքով՝ 3 մլրդ 129,5 մլն դոլար), գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նման ծախսեր նախատեսված են Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծով, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսին։ Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը նախատեսվում է ուղղել ամբողջ բյուջետային ծախսերի 16 տոկոսը։

Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված է 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգության՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։

Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է 2 մլրդ 70 մլն մանաթ (1,2 մլրդ դոլար) ուղղել անվտանգության ոլորտում հատուկ նշանակության ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը։ Մյուս ծախսերն ուղղվելու են այլ նպատակների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել