30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի ականապատ տարածքների խնդիրը լուծելու համար. Ալիև |1lurer.am|
11:32 - 13 հոկտեմբերի, 2022

30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի ականապատ տարածքների խնդիրը լուծելու համար. Ալիև |1lurer.am|

1lurer.am: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար:

Ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում՝ Ալիևը նշել է, որ Արցախում պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի:

Նա Հայաստանին հերթական անգամ մեղադրել է «սահմանային սադրանքներ կազմակերպելու համար», հավելել՝ Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել