factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրն ու ՌԴ-ն սկսում են գործածել տարածաշրջանային համատեղ զորքերի խմբավորումը, գրում է ՏԱՍՍ-ը։
Լուկաշենկոն ասել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Միութենական պետության արևմտյան սահմաններին սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք տեղակայել ՌԴ-ի ու Բելառուսի տարածաշրջանային խմբավորումները։ Այդ ամենը մեր փաստաթղթերով է։ Եթե սպառնալիքների մակարդակը հասնի ներկա մակարդակին, ապա մենք սկսում ենք գործածել Միութենական պետության խմբավորումը»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ այդ խմբավորման հիմքում Բելառուսի Զինված ուժերն են։
comment.count (0)