Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան
16:57 - 05 հոկտեմբերի, 2022

Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես մեկնում եմ Պրահա, և Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ու ԵՄ նախագահի միջև, ինչպես նաև հանդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահի հետ։  Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պրահայում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի․

«Դրա շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եվ նաև, իհարկե, հիմնական հանդիպումները կլինեն, եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, այս ուղղություններով, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Նաև մեր գործընկերները, մեր դիվանագիտական համակարգը, մեր խորհրդանական գործընկերները շատ ակտիվ աշխատում են»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել