Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրել
 |factor.am|
17:42 - 08 մայիսի, 2024

Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բաքվում անցկացրած բանակցություններից հետո կողմերը մի շարք փաստաթղթեր են ստորագրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասանավորապես, Ալիևն ու Ռադևը ստորագրել են «Համատեղ հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին»։

Բացի այդ, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Բուլղարիայի նորարարության ու զարգացման նախարարության միջև։

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության և բուլղարական Asarel Investment ընկերության միջև, համագործակցության մասին փաստաթուղթ՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի և «Bulgaria Air» ընկերությունների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել