Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները կարճ զրույց են ունեցել

 |factor.am|
16:17 - 23 սեպտեմբերի, 2022

Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները կարճ զրույց են ունեցել |factor.am|

factor.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովը Մոսկվայում կարճ շփում են ունեցել։ Այս մասին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Հանդիպում չի եղել. փոխվարչապետերը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կարճ շփում են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում էսկալացիայի վերաբերյալ»,- նշեց Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել