factor.am: ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։ Այս մասին հայտնեցին Կենտրոնական բանկից՝ պատասխանելով ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ հարցին։
«Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասացին կենտրոնական դրամատնից։
Նշենք, որ այսօր ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանյան բանկերը դադարեցնում են ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը։
comment.count (0)