Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին

 |armenpress.am|
12:00 - 17 սեպտեմբերի, 2022

Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով մեկ տասնյակից ավելի  հայ զինծառայող է գերեվարվել: «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել:

Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել