ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

 |armenpress.am|
16:09 - 16 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին տեղեկացրել է հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ Տելեգրամյան ալիքը:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօրվա դրությամբ առավել հանգիստ հատվածներն, իհարկե, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններն են»,- ասել է Գոլուբիցկին՝ հավելելով, որ համագործակցելով ՀՀ զինված ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձգտում են ապահովել սահմանային անվտանգությունը բոլոր ուղղություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել