Հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհի օջախները մարվել են, բացառությամբ մեկի, որը վտանգ չի ներկայացնում․ ԱԻ փոխնախարար
15:13 - 16 սեպտեմբերի, 2022

Հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհի օջախները մարվել են, բացառությամբ մեկի, որը վտանգ չի ներկայացնում․ ԱԻ փոխնախարար

Հրետակոծության հետևանքով Սյունիքի մարզի 5 խոտածածկ տարածքներում, Ջերմուկի մոտակայքի 7 խոտածածկ տարածքներում և 3 անտառապատ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Այս պահին բոլոր նշված օջախները մարված են, բացառությամբ մեկ ծխացող օջախի Ջերմուկի անտառների շրջանում, որը դիտարկվող տարածք է։ Այսինքն՝ այս պահին այնտեղ անվտանգությունից ելնելով աշխատանքներ չեն իրականացվում, բայց հրդեհ չկա, ուղղակի ծխապատ տարածք է, որը ավելի շատ նախկինում եղած հրդեհի մարման հետևանքն է և վտանգ չի ներկայացնում»։

Դավիթ Համբարյանը նշեց, որ Ներքին Հանդում գտնված ԱԻՆ աշխատակիցը, ում հետ երեկ կապը կորել էր, այսօր արդեն վերադարձել է  ծառայության։ Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ աշխատակիցների շրջանում  տուժածներ չկան։ 

Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում վնասվել է Ջերմուկ քաղաքի փրկարար ծառայության շենքը, կա մեկ վնասված տեխնիկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել