Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները
14:36 - 16 սեպտեմբերի, 2022

Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչ վնասներ են կրել ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված համայնքները։

Ըստ նրա՝ Գեղարքունիքի մարզում Վերի Շորժա, Կութ, Սոթք, Այրք բնակավայրում 195 շենք շինություն է վնասվել, որոնց թվում են տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասանգոմեր և օժանդակ շինություններ։ 

«Ունենք ընդհանուր առմամաբ 150 հա ցորենի գարու ցանքատարածությունների, խոտհարքների վնասում։ Մարզում ունենք նաև հոսանքալարերի վնասում։ Վարդենիս քաղաքում վնասվել է Չարենցի փողոցը,  նաև անձնական մեքենաների վնասում ունենք»։

Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում հիմնական վնասները հասել են Ակներ, Վերին շեն, Քարաշեն, Նորավան  և Աղիտու բնավայրերերին․ «Վնասվել են 5 շենք շինությունները՝ 4 տուն և 1 հանդիսությունների սրահ։ Բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարաման գծերն են վնասվել, Վաղատուր բնակավայրի էլեկտրամատակարարման և գազամատակարման գծերն են վնասվել։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, նրա խոսքով, կա 9 վնասված շենք շինություն, այդ թվում՝ տներ, հյուրատներ, առողջարան։ 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբար։

«Պետք է նշեմ նաև, որ այստեղ հրշեջ-փրկարարական ջոկատը նույնպես ենթարկվել է հրետակոծության, վնասվել է շենքը, ինչպես նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքն է վնասվել։ Վնասվել են ավտոճանապարհների որոշ հատվածներ, Կեչուտի ջրամբար ընկել է երկու արկ։ Այստեղ նույնպես մեր քաղաքացիների մեքենաներ են վնասվել։ Հարվածային ալիքների հետևանքով կան բազմաթիվ շենքեր, որոնց պատուհանները ոչնչացվել են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել