ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի
11:56 - 16 սեպտեմբերի, 2022

ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի

 Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիկաան բնակչությունը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիտինե Գրիգորյանը։

«Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից․ նա որևէ զինված ծառայության մեջ ներգրավված չէ։

Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի տվյալ։ Մենք նույնականացրել ենք այդ անձանց, այցելել ենք նաև, այսինքն՝ կան ապացույցներ։ Եվ այս ամենը ներկայացվել է ԱԳՆ-ին»,- նշեց Գրիգորյանը։ 

Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ բացի շտապօգնության, տրասնպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախորվել են են նաև լրագրողներ․ դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ։ 

«Մենք շարունակում են հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունները․ դրանք նույնպես ամփոփվում են»,- եզրափակեց Գրիգորյանը։ 

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրացնելով Քրիստինե Գրիգորյանին, նշեց․ «մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական օբյեկտների վնասման, ու միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման դեպքերի հետ կապված արդեն իսկ բոլոր պատկան մարմինների հետ ակտիվ աշխատում ենք։ Վերջին երկու օրվա ընթացքում Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու առումով։ Նաև արդեն ստացել ենք պատասխաններ։ Խոսքը վերաբերում է թե՛ գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը,  ինչպես նաև այս պահի դրությամբ հավաքագրվում է մնացած ավելի լայնամասշտաբ հասցված վնասի հետ կապված ապացույցները, որոնք մեր ընթացիկ տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակում (մենք ունենք մի քանի միջպետական գործեր Եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում վարույթ) ներկայացնելու ենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել