Հեռախոսազրույց են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
10:04 - 16 սեպտեմբերի, 2022

Հեռախոսազրույց են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։ 

Բլինքենը ԱՄՆ ցավակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար։ Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։ 

Բլինքենը նաև նշել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ուղին է և ընդգծել, որ անձամբ է զբաղվելու այդ հարցով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել