Վրաստանը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի համար․ Սալոմե Զուրաբիշվիլի
15:30 - 15 սեպտեմբերի, 2022

Վրաստանը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի համար․ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանը ցավում է մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի համար։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որից կշահի մեր բնակչության ապագան»,- նշված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել