ru.armeniasputnik.am: Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել՝ չնայած լարվածության ներկայիս սրմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով Ռուսաստանը ձգտում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները։։
Նա վստահեցրել է, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն և հիշեցրել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները մնում են հիմնականը տարածաշրջանում կարգավորման համար։
comment.count (0)