Իրադրությունը սահմանին կրկին ծայրահեղ լարվել է․ վերսկսվել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը․ ՊՆ
15:54 - 14 սեպտեմբերի, 2022

Իրադրությունը սահմանին կրկին ծայրահեղ լարվել է․ վերսկսվել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը․ ՊՆ

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։  Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից Գորիս ընկած սահմանագծով թշնամին սկսել է հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ 

Մամուլի քարտուղարը նաև անդադարձավ ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին ադրբեջանական կողմից հարվածներ հասցնելու մասին լուրին։

Ադրբեջանական կողմից հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին։ Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։

Ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել