ՀՀ ԱԽ քարտուղարը Իգոր Խովաևին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
15:34 - 14 սեպտեմբերի, 2022

ՀՀ ԱԽ քարտուղարը Իգոր Խովաևին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։ 
 
ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել