«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
 |hetq.am|
12:28 - 14 սեպտեմբերի, 2022

«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև |hetq.am|

hetq.am: Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9։00-ից ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչությունն ընդունի նրանց ու լսի իրենց պահանջը։ 

Ակցիայի մասնակից Էդուարդ Պողոսյանը նշեց, որ իրենց բողոքը հիմանակնում ՄԱԿ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու ու լռելու պատճառով է։

Գրասենյակից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ պատրաստ են ընդունել 3 ներկայացուցի ու լսել նրանց պահանջը։

«Այսօրվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը լինելու է բացառապես Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիայի մասին, մեր ակնկալիքները չբավարարվեց նրանով, որ մենք կարծում էինք, որ այսօրվա նիստը լինելու է սանկցիաների կիրառման մասին, բայց այն լինելու է զուտ փաստերի ներկայացման ու քննարկման մասին»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից դուրս գալով՝ նշեց ցույցի մասնակից Արմինե Մելքոնյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել