Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին

 |armenpress.am|
12:53 - 12 սեպտեմբերի, 2022

Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ միջնորդությունները, խոսակցությունները կան, եղել են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը բարեհաջող չեն վերադարձել»,-ասաց Սիմոնյանը:

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձնել 5 հայ ռազմագերիների: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հատկանշական էր համարել, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել