Ալիևը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել |factor.am|
20:14 - 03 սեպտեմբերի, 2022

Ալիևը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող են պատրաստել և ստորագրել խաղաղության պայմանագիր:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել աշխատանքը և խաղաղության պայմանագիր ստորագրել»,- Interfax-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում:

Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում օգոստոսի 31-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցությունների ամենակարևոր արդյունքներից մեկն է համարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածությունը՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու նպատակով:

Ալիևի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կառուցվելու է հինգ հիմնական սկզբունքների վրա։ Նա պնդում է, որ հայկական կողմն ընդունել է դրանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել