Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը՝ դեսպանի՝ Շուշի չայցելելու վերաբերյալ
22:28 - 28 օգոստոսի, 2022

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը՝ դեսպանի՝ Շուշի չայցելելու վերաբերյալ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։ Վերջինս դժգոհել էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը:

Դեսպանատան խոսնակը, ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության հարցման, ասել է. «Միացյալ Նահանգները կարծում է, որ շարունակական երկխոսության, շարունակական ներգրավվածության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Ինչպես ավելի վաղ ասացինք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է։

Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները շատ անգամ այցելություններ են կատարել և շարունակում են կատարել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգիլան և Ֆուզուլի։ Դեսպանատան աշխատակիցներն այցելում են երկրի բոլոր շրջաններ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը, առողջապահությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել