Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը


 |armenpress.am|
15:50 - 27 օգոստոսի, 2022

Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած խորհրդաժողովում:

«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք ցուցադրաբար անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը»,- դժգոհել է Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը դեռ ավարտված չէ։

Հաջիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ , որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, այդ երկրները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը».

«Նրանք վատնել են մեր ժամանակը ամբողջ 30 տարի։ Չընդունելով հրավերը՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»,- բողոքել է Հաջիևը՝ նշելով, որ այլևս հրավեր չեն ուղարկի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել