Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ արված հայտարարությանը
21:42 - 09 հունիսի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ արված հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը այն մասին, որ «սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում Փառուխի հետ կապված հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»։

«Ուզում ենք նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունն ուղղված է երկու երկրների պետական ​​սահմանի սահմանազատմանը, ինչպես նախապես ծրագրված էր։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ- տարածած հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել