Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունն այժմ կարող է իրականացվել Դոնբասի տարածքով և ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական մյուս տարածքներով։ Նախարարի խոսքով՝ ռազական գործողությունների արդյունքում ռուսական զորքերը զբաղեցրել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զգալի մասն, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, հայտնում է «Կոմերսանտը»։
«Բաց է ավտոմոբիլային հաղորդակցությունը Ռուսաստանի տարածքից ցամաքային հատվածով դեպի Ղրիմ։ Վերականգնված է Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը Հյուսիս-ղրիմյան ջրագծով», - ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ խորհրդակցության ընթացքում։
Դոնի Ռոստով-Ղրիմ մայրուղին անցնում է Մարիուպոլով, ինչպես նաև Բերդյանկսով և Մելիտոպոլով։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության համատեղ ջանքերով երկաթուղային վեց կետերում պայմաններ են ստեղծել Ռուսաստանի և Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք տեղաշարժի համար։ Գործարկվել են բեռնափոխադրումները դեպի Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն», - ասել է նախարարը։ Վերականգնված երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է 1,2 հազ․ կմ։
Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկի քաղաքի բնակելի թաղամասերն «ամբողջությամբ ազատագրված են», գրում է Meduza-ն։
«Ամբողջությամբ ազատագրվել են Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերը։ Շարունակվում է վերահսկողության սահմանումը դրա արդյունաբերական գոտու և մոտակա բնակավայրերի նկատմամբ», - նշել է նա։
Նորա Վանյան
comment.count (0)