Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին
18:16 - 29 մայիսի, 2022

Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի շրջան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Երկրի ղեկավարը ծաոթացել է ուկրաինական ստորաբաժանումների պատասխանատվության գոտում առկա օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև զինծառայողներին պետական պարգևներ է շնորհել։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին՝ ծառայության համար։ Դուք ամեն օր ձեր կյանքը վտագում եք մեզ բոլորիս և մեր պետության համար։ Շնորհակալություն Ուկրաինայի անկախությունը պաշտպանելու համար», - ասել է նա։

Ինչպես գրում է Reuters-ը, ռուսական ներխուժումից ի վեր՝ սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Կիևի շրջանից դուրս։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ներկա պահին շրջանի 31%-ը «ժամանակավորապես օկուպացված է» Ռուսաստանի կողմից, 5%-ն ազատագրվել է։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել