Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին
 |factor.am|
18:06 - 03 մայիսի, 2022

Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է «Դոնբասի պաշտպանության և «Ազովստալ»-ից խաղաղ բնակչության տարհանման հատուկ գործողության ընթացքի մասին»։

Նա նաև ներկայացրել է Կիևի հետ բանակցությունների հիմնարար մոտեցումներն ու նշել, որ Մոսկվան բաց է երկխոսության համար։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԵՄ անդամ երկրներն անտեսում են Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունները»։ 

Արևմուտքը, նրա խոսքով, կարող է օգնել դադարեցնել այդ վայրագությունները՝ համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումն Ուկրաինային:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել