Ուկրաինան կարող է գրոհել ռուսական ենթակառուցվածքները, բայց հազիվ թե դա անի բրիտանական զենքով․ Ուոլես
15:17 - 28 ապրիլի, 2022

Ուկրաինան կարող է գրոհել ռուսական ենթակառուցվածքները, բայց հազիվ թե դա անի բրիտանական զենքով․ Ուոլես

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր հայտարարել է, որ օրինական կլիներ, եթե ուկրաինական ուժերը գրոհեին ռուսական ենթակառուցվածքային օբյեկտները՝ խաթարելու համար սննդի, վառելիքի և զինամթերքի մատակարարումները, սակայն նրանք հազիվ թե բրիտանական զենք օգտագործեն այդ նպատակով, գրում է Reuters-ը։

Ուոլեսը նշել է, որ, միջազգային իրավունքի տեսակետից Ուկրաինան իրեն պաշտպանելու լիակատար իրավունք ունի։

«Ներխուժման այս տեսակի պարագայում ինքնապաշտպանության մի մասն էլ ակնհայտորեն այն է, որ Ուկրաինան թիրախավորի ռուսական բանակի մատակարարման շղթան, քանի որ առանց վառելիքի, պարենի և զինամթերքի ռուսական բանակն աստիճանաբար կանգ կառնի և այևս չի կարողանա շարունակել իր ներխուժումը», - ասել է նա։

Ուոլեսն ասել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենք է ուղարկել, որը ռուսական ուժերի դեմ կիրառվել է Ուկրաինայի տարածքում, սակայն չի ուղարկել այնպիսի զենք, որը կարող օգտագործվել հեռահար գրոհների համար։

«Ներկա պահին նրան քչունեն բրիտանական զենք, որը կարող է այդ նպատակով կիրառվել, այնպես որ, քիչ հավանական է, որ դա մեր զենքն է», - ասել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել