Դիվերսիոն գործողությունների փորձ չի եղել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին
13:41 - 24 ապրիլի, 2022

Դիվերսիոն գործողությունների փորձ չի եղել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկությունները։ Նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է․

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել