armenpress.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը այլևս գործընկերներ չեն:
Ըստ դեսպանի, որը հարցազրույց է տվել Politico հրատարակությանը, ԱՄՆ-ը պետք է որոշի, թե իր համար ով է Ռուսաստանը՝ գործընկեր, մրցակից, ընդդիմադիր, թե թշնամի:
«Ես դեռևս վստահ եմ, որ մենք պետք է լինենք գործընկերներ: Ավելի վաղ ես կասեի, որ մենք գործընկերներ ենք: Այժմ մենք գործընկերներ չենք: Ափսոս»,-նշել է Անտոնովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)