Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին |news.am|
20:43 - 17 ապրիլի, 2022

Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին |news.am|

news.am: Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել ԱԱԾ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանի կողմնակիցներին, որոնք հավաքվել են Ազատության հրապարակում:

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնել է, որ ոստիկանությունն ակցիայի 5 մասնակցի է բերման ենթարկել:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են վրաններ տեղակայել, սակայն ուժայինները թույլ չեն տվել նրանց անել դա: Ցուցարարները ցանկացել են փակել հարակից փողոցի երթեւեկությունը, սակայն ոստիկանները խոչընդոտել են: Ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների եւ ուժայինների միջեւ, որի ընթացքում սկսել են մարդկանց բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի համար պայքարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել