Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև
21:50 - 12 ապրիլի, 2022

Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ շփումները պատերզմից հետո ակտիվացել են, և որ Եվրամիությունը ընդունել է հետկոնֆլիկտային իրողությունները։ Այս մասին հայտնում է apa.az-ը։

Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի են ունեցել եռակողմ հանդիպումներ։

«Հանդիպումների մասին տեղեկատվություն է տրամադրվել։ Բայց, իհարկե, և՛ փորձագետները, և՛ ադրբեջանական հանրությունը կարող էին տեսնել, որ եզրափակիչ հաղորդագրությունը չի պարունակում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, ինչը միանգամայն բնական է։ Որովհետև Ադրբեջանը սրա դեմ արտահայտեց իր բողոքը, այնտեղ չկա նաև «հակամարտություն» բառը։ Սա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը լուծված է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել