Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին. Կլաար
21:26 - 12 ապրիլի, 2022

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԽ  քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում։ 

«Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,-  նշել է նա՝ հավելելով, որ  նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել