Մարտերն ավարտված են, Մարիուպոլի կենտրոնը մաքրված է ուկրաինական զորքերից. Բասուրին |tert.am|
11:49 - 07 ապրիլի, 2022

Մարտերն ավարտված են, Մարիուպոլի կենտրոնը մաքրված է ուկրաինական զորքերից. Բասուրին |tert.am|

tert.am: Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները «մաքրել են» Մարիուպոլի կենտրոնը ուկրաինական զինված կազմավորումներից: Այս մասին հայտարարել է Ինքնահռչակ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մարիուպոլում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարելի է ասել, որ հիմնական մարտերն ավարտվել են», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա հայտնել է նաև, որ ուկրաինացի ազգայնականները հերթական սադրանքն են ձեռնարկել նավահանգստում և հրկիզել «Դոնբաս» նավը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել