ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն մարդ է հեռացել

 |factor.am|
17:00 - 30 մարտի, 2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն մարդ է հեռացել |factor.am|

factor.am: Ավելի քան 4 մլն մարդ՝ նախապատերազմյան Ուկրաինայի բնակչության գրեթե 10 տոկոսը, լքել է իրենց երկիրը փետրվարի վերջին ռուսական ներխուժումից ի վեր։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, գրում է CNN-ը։

«Ես հենց նոր ժամանացի Ուկրաինա։ Լվովում իշխանությունների, ՄԱԿ-ի և այլ գործընկերների հետ քննարկելու եմ տուժած և տեղահանված մարդկանց մեր աջակցությունը մեծացնելու ուղիները»,- թվիթերյան իր էջում գրել է Գրանդին։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ուկրաինացի փախստականներից ավելի քան 2,3 միլիոնն անցել է Լեհաստան, հարյուր հազարավորներն էլ՝ հարևան երկրներ, այդ թվում՝ Ռումինիա, Մոլդովա և Հունգարիա:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել