ՌԴ-ն Դոնեցկի մարզում «Իսկանդեր»-ով ոչնչացրել է ուկրաինական զենքի երկու խոշոր պահեստ |tert.am|
12:37 - 30 մարտի, 2022

ՌԴ-ն Դոնեցկի մարզում «Իսկանդեր»-ով ոչնչացրել է ուկրաինական զենքի երկու խոշոր պահեստ |tert.am|

tert.am: Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի մարզում «Իսկանդեր» համալիրով ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ զենքի երկու խոշոր պահեստ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

««Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ է ոչնչացրել»,- ասել է նա։

Կոնաշենկովը հավելել է, որ անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիոն և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ:

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, 214 զենիթահրթիռային համակարգ, 321 անօդաչու թռչող սարք, 1752 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 184 ռեակտիօվ համակարգ, 734 դաշտային հրետանու միջոց և ականանետ, ինչպես նաև 1640 միավոր հատուկ ռազմական տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել