Լեռնային Ղարաբաղում  հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
22:14 - 28 մարտի, 2022

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվական տեղեկագիր՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին։

Գերատեսչությունը հաղորդում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել։

Նշվում է, որ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել