Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել ԱՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ․ ՊԲ
12:07 - 26 մարտի, 2022

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել ԱՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ․ ՊԲ

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություը։

ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: 

Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել