Bayraktar TB-2 տեսակի հարվածային ԱԹՍ-ի կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երեք զինծառայող․ Արցախի ՊՆ
21:22 - 25 մարտի, 2022

Bayraktar TB-2 տեսակի հարվածային ԱԹՍ-ի կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երեք զինծառայող․ Արցախի ՊՆ

Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):  Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ 
 
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել