Արցախի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ
15:40 - 25 մարտի, 2022

Արցախի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը, նշելով, որ 2022 թվականի մարտի 24-ին ժամը ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել