Արցախում տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊՆ
13:01 - 25 մարտի, 2022

Արցախում տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊՆ

Ճշտված տեղեկություններով այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր առավոտյան ՊՆ-ից հայտնել էին, որ «ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել