Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից
10:48 - 25 մարտի, 2022

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

ԹԱՐՄԱՑՈՒՄ
Գրառումը հեռացվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան միկրոբլոգից։

Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարանը) թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Արցախում՝ օգտվելով այն բանից, որ «ռուս զինվորականները մեկնել են Ուկրաինա»։

Խորհրդարանը հղում է կատարել «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքին, որտեղից, սակայն, արդեն ջնջվել է հաղորդագրությունը` Արցախում ադրբեջանական ԶՈՒ հարձակման մասին։

Ուկրաինայի ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ «իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա»։ 

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել է, որ նրանք այնուհետև փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

«Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,- այսօր՝ առավոտյան, հայտնել է Արցախի ՊՆ-ն՝ նշելով, որ  09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել